4.06.2025
Կդադարեցվի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը
prev Նախորդ նորություն

Իշխանությունների հարձակումները Եկեղեցու վրա՝ ինքնության և միասնականության դեմ ուղղված քայլ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա եպիսկոպոսական դասին թիրախավորելով՝ իշխող վարչախումբը շարունակում է ներազգային պառակտման, հայ ժողովրդի ինքնության հիմքերի խաթարման և երկրում հոգևոր-բարոյական ճգնաժամը խորացնող վարքագիծը:

Մենք դատապարտում ենք գործող վարչախմբի և նրա պարագլխի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա Հայրապետին և եպիսկոպոսաց դասին թիրախավորող արգահատելի հռետորաբանությունն ու վարքը, այն գնահատում ենք ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող, նրա միասնականությունն ու արժեքային համակարգը քայքայող գործողություն։


Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականությունն ու վճռականությունն առավել քան անհրաժեշտություն են։

Հավատավոր հայ ժողովրդի նվիրական միակամությամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին՝ հանուն Հայոց պետականության ամրապնդման, հանուն մեր հավաքական իրավունքների և շահերի պաշտպանության։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ Սյունիքում բացվելու է հյուպատոսական գրասենյակ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով