26.07.2025
Հայ-ֆրանսիական նոր համագործակցություն
prev Նախորդ նորություն

Գորիսում բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։


Բացմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը:


Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը։


Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։


 

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց տարածաշրջանի անվտանգային իրավիճակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին