30.05.2025
Պապիկյանը փակ հանդիպում է ունենում ՔՊ պատգամավորների հետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը՝ համալիրում տեղի ունեցած հարսանիքի մասին․ «Բավական է կեղծավոր լինել»

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

ՀՀ վարչապետը արձագանքեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանյաց արարողության շուրջ բարձրացած աղմուկին՝ ընդգծելով, որ նման միջոցառումները պետք է խրախուսել, ոչ թե դատապարտել, քանի որ դրանք կարող են տնտեսական շարժառիթ դառնալ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց հասարակության մեջ բարձրացված աղմուկին, կապված Մարզահամերգային համալիրում անցկացված հարսանիքի հետ։ Կառավարության մայիսի 29-ի նիստի ընթացքում նա շեշտեց՝ տարիներ շարունակ այդ համալիրը քայքայվել է, մեծ ծախսեր են իրականացվել, սակայն խնդիրները չեն լուծվել։ Այս պայմաններում նման միջոցառումները պետք է գնահատել որպես տնտեսական ակտիվության խթան։


«Տարիներ շարունակ համալիրն իրապես քանդվում էր։ Հիմա, երբ այնտեղ միջոցառում է կազմակերպվում, աղմուկ են բարձրացնում։ Ինչու՞ պետք չէ տնտեսվարությամբ զբաղվել։ Ընդհակառակը՝ պետք է քաջալերել։ Այսօր հարյուրավոր հայ ընտանիքներ գնում են Դուբայ՝ հարսանիք անելու։ Իսկ ինչու՞ չանել այստեղ, որ մեր խոհարարները, երաժիշտները, դիզայներները եկամուտ ստանան, հարկ վճարեն, ծախս կատարեն», — ասաց վարչապետը։


Նա նաև անդրադարձավ եկեղեցիների վիճակին՝ նշելով, որ շատերը ոչ թե հոգևոր կենտրոններ են, այլ վերածվել են պահեստների։ «Մտնում ես եկեղեցի ու աղբ ես տեսնում։ Որտեղ ասես՝ հին գույք, մետլախ, ցեմենտ, աբալովկա, կոշիկներ, հին մահճակալներ։ Իսկ մենք բարձրաձայնում ենք համալիրում հարսանիք լինելու մասին։ Սրբությունների մասին խոսում ենք, բայց ինքներս ենք ոտնահարում», — հայտարարեց Փաշինյանը։


Նա հանձնարարեց ԿԳՄՍ նախարարին մշակել չափանիշներ՝ պատմամշակութային արժեքների պահպանության համար։ Վարչապետն ի վերջո նկատեց, որ եթե որևէ մեկը հիմա առաջարկի համալիրի վրա խաչ դնել, գաղափարը հավանաբար կողջունվի։


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով