30.05.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

Փաշինյան․ «Երեխան ծնողի սեփականությունը չէ, իսկ նույն տանիքի տակ ապրելը ավանդույթ չէ»

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ ավանդական արժեքների վերաբերյալ հանրային ընկալումները հաճախ աղքատության հետևանքներն են, ոչ թե ազգային իդենտության մաս։ Նրա խոսքով՝ պետք չէ սրբացնել այն, ինչը մի ժամանակ եղել է անհրաժեշտություն։


Մայիսի 29-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր ուղերձ հղեց՝ արձանագրելով, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, իսկ ավանդական ընտանիքի մասին պատկերացումները շատ հաճախ ծագում են ոչ թե արժեքային համակարգից, այլ սոցիալ-տնտեսական պարտադրանքներից։


Նրա խոսքով՝ Հայաստանում տարածված է ընկալում, թե միայն այստեղ են պահպանվել ընտանեկան արժեքները, իսկ զարգացած երկրներում դրանք բացակայում են։ «Սիրելի ժողովուրդ, դա բացարձակ այդպես չէ։ Որոշ երկրներում այդ արժեքները շատ ավելի խիստ ձևով են պահպանվում, ուղղակի ձևը մեզ համար անսովոր է։ Երբեմն զարմանում ես՝ այնքան չի համընկնում մեր պատկերացումների հետ», — նշեց նա։


Վարչապետը շեշտեց, որ մեկ տանիքի տակ բազմաթիվ ընտանիքների համատեղ բնակությունը ոչ թե ազգային ավանդույթ է, այլ աղքատության արդյունք։ «Դա ոչ թե արժեք է, այլ ժամանակին այլընտրանքի բացակայության հետևանք։ Երբ մարդիկ տուն չունեին, ստիպված էին այդպես ապրել։ Նույնիսկ կենդանիներն էին երբեմն նույն տանիքի տակ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է սրբագործենք այդ վիճակը», — ասաց նա։


Փաշինյանը ընդգծեց՝ Հայաստանում պետք է ձևավորվի մտածողություն, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ինքնուրույն որոշելու՝ ում հետ և որտեղ ապրել։ «Հասուն մարդը կարող է ապրել առանձին։ Եթե ուզում է ծնողի հետ ապրել, դա ընտրություն է, ոչ թե պարտադրանք։ Մարդուն պետք է տալ ընտրելու ազատություն», — եզրափակեց վարչապետը։


 

Լուսանկարը` yerkir.am
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով