30.05.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Ասպիրանտուրայի համար 2025/2026 ուսումնական տարում նախատեսվում է 180 անվճար տեղ

Լուսանկարը` yerkir.am
Լուսանկարը` yerkir.am

Կառավարությունը հաստատել է նոր ուսումնական տարվա համար անվճար ասպիրանտական տեղերի բաշխումը՝ նախապատվություն տալով բնագիտական և տեխնիկական ուղղություններին։


Մայիսի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստում հաստատվեց որոշում, որով սահմանվում են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի անվճար ընդունելության տեղերը և դրանց բաշխումը։


Ըստ որոշման՝ պետությունը կֆինանսավորի 180 տեղ՝ ամբողջությամբ փոխհատուցելով ուսման վարձը։ Դրանցից 144-ը նախատեսված են առկա, իսկ 36-ը՝ հեռակա ուսուցման համար։


Ընդհանուր տեղերի զգալի մասը՝ 109-ը, հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններին՝ 96 տեղ՝ առկա և 13՝ հեռակա։ Սա արտացոլում է այդ ոլորտներում գիտական ներուժի զարգացման պետական մոտեցումը։


Նախագծով նախատեսվում է մեկ տեղով ավելացնել հեռակա ուսուցմամբ ընդունելությունը՝ առանց լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտության, քանի որ հեռակա ուսուցման ասպիրանտները կրթաթոշակ չեն ստանում։ Միաժամանակ, առկա ուսուցմամբ տեղերի թիվը կրճատվել է 56-ով։


Նշված բոլոր մասնագիտությունները համապատասխանում են ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկում ներառված դասիչներին և չափորոշիչներին։

Ես վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ. ի՞նչ է առաջարկում Գագիկ Ծառուկյանը
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով