Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը երեկ նշել է իր գործունեության առաջին տարին։ 365 օրերի ընթացքում առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն։ «Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը»,- այս մասին նշված է առաքելության X-ի գրառման մեջ։ Ջերմուկի մերձակայքում պարեկության ժամանակ ԵՄ քաղաքացիական առաքելությունը նաև ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Ստեֆանո Տոմատին։