23.05.2025
Hetq.Փաշինյանի եղբորորդին նոր բիզնես է սկսել Ուկրաինայում եւ անշարժ գույք ձեռք բերել
prev Նախորդ նորություն

Ով է ձերբակալվել Կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալվածը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, որը իրավապահներին պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։


Ինչպես են գողացել իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլարը։


ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում աշխատում են ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ Կոմիտեի քննիչները։ Ենթադրյալ հանցագործը քննիչի անցագրով մտել է շենք։ Պահնորդը, որեւէ կասկածելի բան չի նկատել։ Ավելին, ենթադրյալ հանցագործը գիշերը ուշ մտել է շենք ու ողջ գիշեր մնացել Կոմիտեի շենքում։ Ըստ էության՝ ենթադրյալ հանցագործը հանգիստ ողջ գիշեր մնացել է շենքում, փողը դասավորել ու միայն առավոտյան աշխատանքային ժամի սկսելուց առաջ է շենքից դուրս եկել։


Հիմա ամենագլխավոր պատմության մասին


Մինչ 590 հազար դոլարը հափշտակելը Տնտեսական հանցագործության վարչությունից քննիչի անցագիր է կորում։ Շենքում խառնվում են իրար ու մեկ օր անց անցագիրը հայտնվում է։ Անցնում է մի քանի օր, սեյֆի բանալի է կորում ու նորից հայտնվում։ Տնտեսական հանցագործների քննության վարչությունում կրկին անհանգստանում են, թե ինչ է կատարվում վարչությունում


Արդյունքում, քննիչները նկատում են, որ շենք անծանոթ մարդ է մտնում դուրս գալիս, նրան բռնում կանգնեցնում հարցուփորձ են անում, թե դու ում մոտ ես գալիս ու ինչ կապ ունես վարչության հետ, անծանոթը տալիս է վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանի անունը ու այդ կապի պատճառով էլ այս պահին Թադեւոսյանը ձերբակալված է։


ArmLur.am-ը վերոնշյալ տեղեկությունը հաստատելու համար կրկին դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն ի պատասխան հայտնեցին, որ պաշտոնական հայտարարությունից զատ այլ բան ասել չեն կարող։


Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր․ «ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։


Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է»։


 


 

Արցախից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար. ՆԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան