23.05.2025
Ով է ձերբակալվել Կոմիտեի շենքից 590 հազար դոլար հափշտակելու դեպքով
prev Նախորդ նորություն

Արցախից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար. ՆԳՆ

Մայիսի 20-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, և նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:


Փոխնախարարը հիշեցրեց՝ քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, իսկ անչափահասները ծնողներից մեկի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու միջոցով ավտոմատ կերպով կարող են ստանալ քաղաքացիություն:


Վերջին շրջանում, ըստ Արմեն Ղազարյանի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների դիմումների ակտիվացում է նկատվում:


«Եթե տարվա սկզբին օրական դիմումների քանակը կարող էր տատանվել 20-ի չափ, ապա վերջին շրջանում՝ 40-50-ի չափ օրական դիմում ենք ստանում»,- ասաց նա:

Մոսկվայում ներկայացվել է «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս»-ի վերահրատարակությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան