23.05.2025
ՔՊ խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ֆինանսների նախարարի հետ
prev Նախորդ նորություն

Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարրին։


Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել «Ամազոն» համաշխարհային տեխնոլոգիական հսկայի հետ Հայաստանի համագործակցությունը՝ կարևորելով այն երկրի թվային օրակարգի, բարձր տեխնոլոգիաների զարգացման և նորարարական միջավայրի ձևավորման տեսանկյունից։


Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Բարրին՝ Հայաստանի կատարած այցելության համար և նշել, որ նման բարձր մակարդակի շփումները կարևոր նշանակություն ունեն երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու առումով։


Ջեֆ Բարրն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ երկխոսության հնարավորության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ համագործակցությունն արդեն իսկ ունի շոշափելի արդյունքներ և շարունակաբար զարգանում է։ Նա նշել է, որ Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթական նախաձեռնությունների և նորարարական լուծումների ոլորտներում։


Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կառավարման և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև նոր նախաձեռնությունների և նախագծերի մշակման հեռանկարներին, որոնք միտված են նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացմանը։

 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան