2017–ի փետրվարի 1-ից Հայաստանի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը 46.2 դրամից կնվազի 44.98 դրամ մեկ կՎտ/ժ–ի համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում: Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը սահմանվել է 44.98 դրամ (նվազել է 2.6 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի ցածր սակագներ կսահմանվեն՝ ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերային՝ 30։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից: