24.11.2024
Հարձակում հակամիրների վրա, կրակահերթ. Սամվել Բաբայանը մեղադրում է Արայիկ Հարությունյանին
prev Նախորդ նորություն

«Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում հրաժարվել շանտաժից. «Ազատ հայրենիք»

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Սամվել Բաբայանի գրասենյակի կողմից տարածած հայտարարությունը:


Հայտարարության մեջ ասված է.


«Հարգելի՛ հայրենակիցներ


«Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը:


Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որևէ աղերս չունեն: Այդպիսի գործելաոճը ոչ միայն չի տեղավորվում մեր կուսակցության՝ համերաշխության և միասնականության կոչով հանդես եկող առաջնորդի գործելաոճում և սկզբունքներում, այլև իրավական պետություն կառուցելու մեր մտածողության և պատկերացումների մեջ:


Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք ևս հորդորում ենք իրաապահ մարմիններին համարժեք գնահատական տալ և մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում»:


Հիշեցնենք, ավելի վաղ Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ, որով մեղադրել էր Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին գիշերը Բաբայանի համակիրների վրա հարձակվելու համար: