Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Զուրաբիշվիլին ծաղիկներ է խոնարհելզոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, այնուհետ այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Հիշեցնենք, Վրաստանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:Վրաստանի նախագահը Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: