26.11.2024
Ադրբեջանական զինուժը Հադրութի և Մարտունու ուղղությամբ կիրառել է СВД և Իստիգլալ տիպի դիպուկահար հրացաններ
13.12.2016
Ադրբեջանական զինուժը Հադրութի և Մարտունու ուղղությամբ կիրառել է СВД և Իստիգլալ տիպի դիպուկահար հրացաններ

Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 900 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային /Հադրութ/ և արևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառել է նաև СВД և Իստիգլալ տիպի դիպուկահար հրացաններ /93 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից իրականացված անարդյունք կրակոցներին պատասխանելուց և շարունակել վստահորեն ապահովել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը: ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են նաև, որ ադրբեջանական ագիտպրոպի կողմից երեկ տարածված լուրը, թե հայկական երկու անօդաչու թռչող սարք է /ԱԹՍ/ խոցվել ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն: