26.11.2024
Ստանիսլավ Զասը այսօր կժամանի Հայաստան. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունում կիրականացվեն կադրային փոփոխություններ. Օսիպյանը դժգոհ է

Մայիսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:


Մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր:


Վալերիյ Օսիպյանը խոսեց հանցագործությունների ու բացահայտումների մասին: Նա նշեց, որ պետք է արդյունավետ աշխատանքներ իրականացնել նաև նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության պետը հանձնարարեց ևս մեկ անգամ զրուցել տուժողների հետ, ի հայտ բերել նոր հանգամանքներ, որոնք կօգնեն բացահայտել հանցագործությունը:


Ոստիկանության պետը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր բացահայտելու, ինչպես և հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:


Վալերիյ Օսիպյանը նշեց նաև. որ շուտով կամփոփվի այս տարվա վեց ամիսների ոստիկանության աշխատանքը: Ամփոփումից հետո բացասական պատկեր ունեցող ստորաբաժանումներում կիրականացվեն կադրային փոփոխություններ:


Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին «Վերջին զանգի» օրն իրականացրած ուժեղացված ծառայության համար: Նրանց բարեխիղճ ծառայության շնորհիվ այդ օրը շրջանավարտների մասնակցությամբ որևէ դժբախտ դեպք կամ պատահար չի գրանցվել:


Խորհրդակցությանը քննարկվեցին նաև օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ հարցեր:


Ավարտին՝ տարբեր հանցագործությունների բացահայտման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացան դրամական խրախուսանքների: