Շուտով կվերադառնա Արցախ. Աննա Հակոբյանը՝ որդու մասին
Իմ որդին մյուս զինվորների հետ միասին եկել է համապատասխան զորամասում վերապատրաստումների կամ դասընթացների: Դա ժամանակավոր է, և նա վերադառնալու է Արցախ: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով իր որդու՝ Աշոտ Փաշինյանի Արցախից Երևան ծառայելու տեղափոխման շուրջ լուրերին:
«Որդու Հայաստան գալը կապ չունի ինչ-որ իրավիճակի հետ, Աշոտը շարունակելու է ծառայել Արցախում: Նա դեռ մեկ տարի ծառայելու է և գուցե հետագայում ևս ժամանակավոր տեղափոխվի այլ զորամաս՝ ինչպես լինում է մյուս զինծառայողների դեպքում: Իմ որդին ծառայում է մյուս զինվորների նման: Որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում մյուս զինվորների ծառայությունից»,- հավաստիացրեց Աննա Հակոբյանը:
Նա նաև պարզաբանեց, որ Երևանում գտնվելու ժամանակ Աշոտն ունեցել է օրենքով սահմանված կարգով արձակուրդ և մեկ օր անցկացրել է տանը: