ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հերթական գրառումն է կատարել Facebook-յան իր էջում՝ շարունակելով հեռակա կարգով մատնացույց անել բանակից խուսափած պաշտոնյային: Հերթական գրառման մեջ Խաչատրյանը պաշտոնյային «մերկացնում է» ասույթներով. «Իր գրասենյակի մատույցները անառիկ պահած և գրիչի սխալ օգտագործումից, թանաքի հետադարձ հարվածից գանգուղեղային ծանր վնասվածք ստացած պաշտոնյային....Լինում են խրամատային ճշմարտություններ,և «կաբինետային կլյաուզաներ»......Զորավարը զորահանդես է բեմադրում, գրասենյակային գործիչը՝ մի դերասանի «թատրոն»......Գրասենյակում ծառայածի համար հայրենիքի սահմանը իր գրասենյակի դուռն է......Խրամատ պահողը ծանր վնասվածքից ապաքինվեց, «կաբինետչիկը» ֆեյսբուքյան գրառումից վախճանվեց......Պատերազմի խրամատով անցած սպան չի’ դավաճանի իր ժողովրդին և Հայրենիքը...Հ.Գ. Իմ նախկին հիվանդին (այժմյան պաշտոնյա). Գարշահոտ բերանը բուժվում է, գարշահոտ հոգին՝ ԵՐԲԵ’Ք...»: Հիշեցնենք, Ռուզաննա Խաչատրյանի աղմկահարույց գրառումներին արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորել էր դրանում բերված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել: ՊՆ-ն Սեյրան Օհանյանի տիկնոջը հիշեցնել էր սուտ մատնության հոդվածի մասին: