26.11.2024
Մեր նահատակների երազանքը պիտի իրագործվի. վարչապետը Սարդարապատում էր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական հաքերները Մայիսի 28-ին նվիրված հարձակում են իրականացրել. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանական հաքերներն այսօրվան նվիրված հարձակում են իրականացրել եւ հրապարակել են 2 հազարից ավելին հայկական ֆեյսբուքյան լոգին եւ գաղտնաբառեր։


Այս մասին իր Facebook-յան էջում գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


«Դեռ շատերը կոտրած չեն, նենց որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում։ Ես գաղտնաբարռերը հեռացրել եմ, բնականաբար։ Նաեւ շատ կրկնվողներ էլ կան։ Զահլես գնաց կեսից մաքրելը, սենց էլ կուտվի:


1. Գտնելու համար Ctrl F եք անում ոեւ որոնում ձեր լոգինը։ Մի մասինը հերախոսների համարնեն են։


2. Եթե նույն գաղտնաբարը այլ տեղ եք օգտագործել, այնտեղ էլ փոխեք


3. Հիմնականում կտեսնեք մեյլ․ռու օգտատերերի։ Ամեն անգամ մի զարմացեք- պարզապես հիմնականում մեյլ․ռու է տարածված Հայաստանում եւ այդ մարդկանց են որսում։


4. Ու հասկանում եք, որ պետք ա շատ արագ գտնել ու փոխել, քանի չեն ներխուժել։


5. եթե արդեն կոտրել են - ֆեյսբուքից դուրս եկած վիճակում մտեք https://facebook.com/hacked եւ փորձեք վերականգնվել


6. Նամակներով եկած հղումները մի բացեք, լավ էլի», - ասված է նրա գրառման մեջ։