10.09.2026
Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Երեւանում ընդունել են Ստանիստալ Զասին
prev Նախորդ նորություն

Լիտվայի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը:


Նախագահը մաղթել է, որ հետևողականորեն զարգացող և բաց համագործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ ԵՄ շրջանակում նոր հնարավորություններ բացեն երկու երկրների համար՝ հանուն ընդհանուր նպատակների և շահավետ գործընկերային, առևտրային, մշակութային, գիտական ու այլ համապատասխան նախագծերի իրականացման՝ ի շահ Լիտվայի և Հայաստանի ժողովուրդների


«Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթում եմ բարգավաճում, հաջողություն և միասնություն»,- ասված է Գրիբաուսկայտեի շնորհավորական ուղերձում:

Հայ ժողովուրդը պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել իր երազանքի համար. Արարատ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ