Շուտով կխոսենք արդյուքների մասին, որոնք քննարկվել են Վիեննայում և Մոսկվայում. ԱԳՆ
Մենք շուտով կխոսենք արդյուքների մասին, մասնավորապես այն համաձայնությունների հետ կապված, որոնք քննարկվել են Վիեննայում, հետո Մոսկվայում: Այս պահին համանախագահները դեռևս Երևանում են: Երկու օր կլինեն Ստեփանակերտում, որից հետո կմեկնեն Բաքու: Այցի ավարտին ավելի համապարփակ կկարողանանք ամփոփել այցը: Այս պահին դեռևս գործընթացները տեղի են ունենում: Այս մասին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել էՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Օրեր առաջ պաշտոնական Բաքուն՝ արտգործնախարարի մակարդակով, ասել էր, որ ժամանակ է տվել Հայաստանի նոր իշխանություններին բանակցությունների մանրամասներին ծանոթանալու համար։ Մամեդյարովն ասել էր նաեւ, որ անցումային ժամանակաշրջանն ավարտվել է: Ի պատասխան այդ հայտարարության Մնացականյանն ասաց.
«Բազմիցս ասել ենք, որ նման լեզուն բանակցային չէ, առավել ևս սպառնալիքների լեզուն վայել չէ բանակցողի համար։ Այդ լեզուն չի աշխատել ու չի աշխատելու: Բազմիցս ասել ենք, որ Հայաստանն ու Արցախը վճռական են իրենց պաշտպանելու համար»,-ասաց Մնացականյանը։