Սոցիալական ոլորտում ակնկալում եմ խոշոր բարեփոխումներ: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի համակարգեր, որոնք կբացառեն կոռուպցիան ոլորտում, կբարձրացնեն ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը: Այս մասին կառավարության այս տարվա վերջին նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ պետությունը օգնոթյան ձեռք պետք է մեկնի կարիքավորին, նրան նեցուկ լինի, բայց չստեղծի չաշխատելու համար խթաններ: «Պետությունը պետք է օգնի անհատին` դուրս գալ դժվարին կացությունից, բայց ոչ սովորեցնի այդ վիճակին: Պետք է մշակել սոցիալական պետական ծրագրերն այնպես, որպեսզի դրանք չբերեն կոռուպցիոն դրսևորումների»,- շեշտել է Կարապետյանը: Հիշեցնենք, երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն ու նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը: