Շատերի մոտ հույսեր կան 2017թ.–ին ղարաբաղյան հարցում լուրջ առաջընթացի կապացկությամբ, սակայն դեռևս հակամարտության շուրջ իրավիճակի բարելավման միտումներ չկան։ Այդ մասին Trend–ին հայտարարել է փորձագետ Միխայիլ Նեյժմակովը։ Նրա խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանը մինչև խորհրդարանական ընտրություններն ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկի Ղարաբաղի հարցով։ Ըստ նրա, մինչև խորհրդարանական ընտրությունները զինված հակամարտության էսկալացիան Ղարաբաղում ավելի զգայուն կլինի Երևանի համար։ Փորձագետի խոսքով, 2017թ.–ին ԱՄՆ–ի նորընտիր նախագահը կարող է սկսել հետաքրքրություն ցուցաբերել տարածաշրջանի նկատմամբ, այցելել Բաքու ու Երևան, անգամ անդրադառնա ղարաբաղյան թեմատիկային իր ելույթներում։