20.04.2025
Վարչապետի նախկին խոսնակը հայտնվել է սկանդալային պատմության մեջ
prev Նախորդ նորություն

Բուքմեքերական ընկերությունների գործունեությունը սահմանափակող նախագիծն ընդունվեց

Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանափակվում է բուքմեքերական ընկերությունների գործունեությունը:


Նախագիծն ընդունվեց 109 կողմ ձայներով։ Դեռևս առաջին ընթերցմամբ, սակայն որևէ կասկած չկա, որ պատգամավորները հետ քայլ չեն անի:


Նշենք, որ ըստ նախագծի՝ բուքմեքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ Այսինքն, այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։


Ինչ վերաբերում է գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումներին, ապա դրանք կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10 օրյա ժամկետում։


 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը կունենա 720 հաստիք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար