20.04.2025
Բուքմեքերական ընկերությունների գործունեությունը սահմանափակող նախագիծն ընդունվեց
prev Նախորդ նորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը կունենա 720 հաստիք

ՀՀ վարչապետի աշխատակազմի հաստիքների քանակը սահմանվել է 720 հաստիքային միավոր:


Համապատասխան որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:


Հիշեցնենք, այսուհետ կառավարությունն ունենալու է 12 նախարարություն՝ նախկին 17-ի փոխարեն:


Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը: Պայմանավորված նրանով, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ներառվելու է վարչապետի աշխատակազմում, վերջինիս հաստիքների թիվն ավելացել է՝ 600-ից հասնելով 720-ի:


 

Քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել ՊՆ շենքի մոտ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար