24.11.2024
ԱԺ-ում ստեղծվեց ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողով
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողների համար անհատույց պետական ֆինանսական աջակցության վկայագրերի տրամադրման հերթականությունը.


«ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով, ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, կառավարության որոշմամբ հաստատված հետևյալ առաջնահերթությամբ.


ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,


բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,


գ) Երևան քաղաք:


 


Բնակարանի գնման վկայագրերը բաշխելու համար սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը.


1) Տավուշի մարզ,


2) Վայոց Ձորի մարզ,


3) Սյունիքի մարզ,


4) Գեղարքունիքի մարզ,


5) Արարատի մարզ,


6) Շիրակի մարզ,


7) Լոռու Մարզ,


8) Արմավիրի մարզ,


9) Արագածոտնի մարզ,


10) Կոտայքի մարզ,


11) Երևան քաղաք:


 


Ելնելով սահմանված առաջնահերթություններից՝ բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար առաջարկվում է ՀՀ Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին` մինչև ս.թ. հունիսի 28-ը ներկայանալ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն` (հասցեն` ք. Երևան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41, 043-07-00-99)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերի բնօրինակներն ու լուսապատճեները (մեկական օրինակ).


1) շահառուի ու որպես նրա ընտանիքի անդամ հաշվառված ու շահառուի հետ համատեղ բնակվող անձանց անձը հաստատող փաստաթղթերը,


2) ամուսնության (ամուսնալուծության) վկայական,


3) տեղեկանք անձնագրային բաժնից՝ շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,


4) շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրավունքի վկայականները,


5) տեղեկանք ՏԻՄ-ից կամ համատիրությունից՝ շահառուի բնակության վայրում համատեղ բնակվող անձանց վերաբերյալ,


6) տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի վերաբերյալ,


7) շահառուի զորացրման հրամանը,


8) աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաև՝ փախստակնների դեպքում, համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:


Մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ: