25.11.2024
ԱԺ ընդդիմությունը կանգնեց փաստի առաջ. վեթթինգի մասին նախագիծը մի քանի ամիս է մշակվում է
prev Նախորդ նորություն

Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները փակել են Բաղրամյան պողոտան

Այսօր Երևանում հերթական բողոքի ակցիան է ընթանքում. բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները առավոտյան փակել էին Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը՝ ԱԺ շենքի հարակից տարածքը: Նրանք պահանջում են հանդիպում ԱԺ ղեկավարության հետ:

Նրանց բողոքը բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրինագծի դեմ է, որն արդեն իսկ հավանության է արժանացել ԱԺ գլխադասային՝ տնտեսական հանձնաժողովի կողմից և ուղարկվել ԱԺ քննարկման:

Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները, թեև այս դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից: Իսկ ահա օրենքն ընդունվելուց հետո բոլոր գազալցակայաններից կհեռացվեն խաղային սարքավորումները:

Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցներից 5 հոգանոց խմբին ընդունել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: