Բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա. Դավիթ Բաբայան
Բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպին:
«Բայց Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակելու և հրազենից կրակահերթ արձակելու կապակցությամբ պիտի ուսումնասիրվի այդ ամենը, որպեսզի պաշտոնապես, բոլորի համար պարզ լինի, եթե ինչ-որ մեղավորներ կան՝ անհատներ, չգիտեմ ինչ է եղել այնտեղ, այդ հարցը պիտի ուսումնասիրվի: Եթե ճիշտ են պնդում, եթե կան մեղավորներ, ովքեր օրենք են խախտել, բնական է՝ որևէ մեկը արտոնյալ պայմաններ չպետք է ունենա:
Հետաքննությունից հետո կարելի կլինի տալ վերջնական գնահատական: Բայց եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն, պետք է պատժվեն, այլ ճանապարհ չկա:
Անթույլատրելի է ինչպես զրպարտությունը, այնպես էլ ուժային ցանկացած միջամտություն քաղաքական գործընթացին»,- գրել է Բաբայանը:
Հիշեցնենք, Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով Բաբայանի համակիրների վրա հարձակման մասին և մեղադրելով այդ ամենում Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին: «Ազատ հայրենիք» կուսակցությունն արդեն իսկ անդրադարձել է այդ մեղադրանքներին՝ կոչ անելով Սամվել Բաբայանին հրաժարվել շանտաժից և վերադառնալ կառուցողական դաշտ: