24.11.2024
Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը կքննարկվի արտահերթ նիստում. Թունյան
prev Նախորդ նորություն

Արագածավանցիները փակել են ճանապարհն ու սպառնում

Երեւան-Գյումրի միջպետական ավտոճանապարհը եւ Երեւան-Գյումրի երկաթգիծը, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները փակել էին դեռ նախորդ օրը կեսօրին, շարունակում է փակ մնալ: Արագածավանցիները ի նշան բողոքի, գիշերել են  այնտեղ:


Նշենք, որ համայնքի բնակիչները դժգոհում են ոռոգման ջրի սակագնից, քանի որ որոշում է կայացվել, որ այսուհետ  ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը պետք է հաշվարկվի ըստ լիտրի, ինչի արդյունքում 1 հա հողատարածքը ոռոգելու համար ջրի սակագինը ահռելի չափով կբարձրանա։


Արագածավանցիները նշում են, որ փակ են պահելու ճանապարհը այնքան ժամանակ, մինչև համապատասխան արձագանք չստանան: Նրանք բողոքում են կառավարության անտարբերությունից: Եվ սպառնում, որ եթե պատկան մարմիններից իրենց խնդրին լուծում չտրվի, ապա քարերով կփակեն Թալինի տարածաշրջանի կենտրոնական ջրագիծը: