7.12.2025
Հակառակորդը գնդակոծել է Բաղանիս գյուղը
09.06.2016
Հակառակորդը գնդակոծել է Բաղանիս գյուղը

Ադրբեջանական կողմն այսօր գիշերը գնդակոծել է ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ։ Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին: Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը: Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգավիճակ և ճակատագիր»,- մասնավորապես գրել է նա: Նշենք, որ համաձայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության՝ այս գիշեր ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել, կրակոցներ չեն հնչել: