Կառավարության այսպրվա նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ապրիլյան պատերազմի ընթացքում 800 հա տարածքային կորուստին վստահություն է հայտնել, որ վաղ թե ուշ Ադրբեջանը այդ տարածքը կվերադարձնի ԼՂՀ-ին: «Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն դրա կազմ»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը: Նրա խոսքով, Ադրբեջանն օկուպացրել է Մարտունու ու Մարտակերտի շրջանները, որոնք, ընդ որում չափերով, շատ ավելի մեծ են: «Եվ վաղ թե ուշ այդ տարածքները կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին»,- վստահեցրել է Շավարշ Քոչարյանը: