24.11.2024
Բաքուն ԼՂ հակամարտությունում կիրառում է վստահության ոչնչացման քարոզչական գործիքներ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՄԱԿ. Հայաստանի տնտեսական աճը 2018 թվականին կկազմի 3,8%

2017 թվականին Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) Հայաստանի տնտեսական աճ է կանխատեսել մինչև 5,8%: Սակայն այնուհետ աճը կդանդաղի: Այս մասին ասված է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի «Համաշխարհային տնտեսական վիճակն ու հեռանկարները 2018» զեկույցում:


Հղում անելով ՀՀ հայտարարած տնտեսական ակտիվության դինամիկ ցուցանիշներին, զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանի տնտեսական աճը 2018 թվականին կկազմի 3,8%, 2019 թվականին արդեն 3,6%:  

Նշվում է, որ հանրապետությունում տնտեսության կտրուկ աճը պայմանավորված է արդյունաբերության արագ աճի և պղնձի գների աճով, նաև ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալների վերականգնմամբ:  


Բացի Հայաստանից, զեկույցում անդրադարձ է արվում նաև ԱՊՀ երկրներին: Այդպես, նշվում է, որ Բելառուսը դուրս է գալիս ճգնաժամից, տնտեսության աճ  է նկատվում նաև Ղազախստանում: Իսկ Ղրղզստանն ու Ուզբեկստանը, ինչպես և Հայաստանը, գրանցել են կենսունակ տնտեսական ակտիվության ցուցանիշներ: Ուզբեկստանի մասով նաև նշվում է, որ զգալի աճը հավանական է առաջիկայում ևս, քանի որ արժութային կարգավորման ազատականացումը եւ շարունակվող փոփոխությունը փոխարկելիությունը բացում է նոր ներդրումային հնարավորություններ: