5.04.2026
ՄԱԿ. Հայաստանի տնտեսական աճը 2018 թվականին կկազմի 3,8%
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն վավերացրեց Ասիական զարգացման բանկից 40 մլն դոլար վարկ վերցնելու համաձայնագիրը

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, 37 պատգամավոր դեմ էր:


Ավելի վաղ VERELQտեղեկացրել էր, որ ըստ ԱԶԲ-ի՝ պետական կառավարման արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնմանը և կօգնեն կառավարությանը իրականացնել երկրի ֆինանսական հատվածի ֆիսկալ կայունության ամրապնդմանն ուղղված նպատակները: Բարեփոխումների հաջորդական միջոցառումների շնորհիվ ծրագիրը կնպաստի Հայաստանում պետական պարտքի կառավարման արդյունավետության ամրապնդմանը՝ ուժեղացնելու հարկաբյուջետային կարգապահությունը և թափանցիկությունը և բարձրացնելուպետական արժեթղթերի շուկայի արդյունավետությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ավելի շատ ապավինել ՀՀ դրամով ներքին փոխառություններին, կառավարության գործունեությունը ֆինանսավորելու համար: Ծրագիրը նաև նպատակ ունի խթանելու կորպորատիվ թափանցիկությունը, ինչը կբարելավի ներդրումային միջավայրը և կընդլայնի տնտեսության մեջ մասնավոր ներդրումների ծավալը», - ասված է հաղորդագրությունում:


Նշվում է, որ ԱԶԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է 2005 թվականից և առայսօր հաստատել է 1.27 միլիարդ դոլարի 26 վարկ և 16.5 միլիոն դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհ:

Աղքատության ցուցանիշները անհանգստացնում են. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար