Եթե դիտարկվի Ադրբեջանի անդամակցության հարցը ՀԱՊԿ-ին, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այս մասին ճեպազրույցում ահայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: Ըստ նրա, Ադրբեջանի անդամակցության շուրջ քննարկումները տեղի են ունենում վերլուծական շրջանակներում, որոնք իրականացվում են ինչ-որ ենթադրյալ տեղեկատվության հիման վրա «ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը», - շեշտեց Նաղդալյանը: Նա նաև հիշեցրեց, որ թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Հիշեցնենք, վերջին շրջանում Ադրբեջանից շատ է հնչում ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու անհրաժեշտության մասին: Սակայն պաշտոնական մակարդակում ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Մոսկվան չեն հաստատում նման մոտալուտ հավանականության մասին: