2.01.2026
ՀՀ-ն հնարավոր է դիմի ՌԴ-ին երրորդ ռազմական վարկի համար. ՊՆ
03.08.2018
ՀՀ-ն հնարավոր է դիմի ՌԴ-ին երրորդ ռազմական վարկի համար. ՊՆ

Հայաստանը հնարավոր է դիմի Ռուսաստանին երրորդ ռազմական վարկի համար։ Նման հնարավորություն չի բացառել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ներկայումս նման բանակցություններ չեն տարվում: «Վարկային միջոցներից բացի, Հայաստանը զենքի այլ գնումներ ևս կատարում է աշխարհի բոլոր ծայրամասերից», - ասաց նախարար Տոնոյանը, սակայն հրաժարվեց նշել կոնկրետ երկրներ: Հիշեցնենք, ավելի վաղ նախարարը, ինչպես նաև ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել էին լուրերը, թե Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը կարող է խափանվել ՀՀ ներքաղաքական զարգացումներով պայմանավորված: Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է 200 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին սպառազինություն, աներկայումս պատրաստվում է ստանալ սպառազինություն 100 մլն դոլարի վարկային միջոցների հաշվին: