16.01.2026
Երևանը հաստատեց՝ Անգելա Մերկելը Հայաստան կժամանի արդեն հաջորդ շաբաթ
17.08.2018
Երևանը հաստատեց՝ Անգելա Մերկելը Հայաստան կժամանի արդեն հաջորդ շաբաթ

Оգոստոսի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը:  Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակը: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները գրել էին, որ Մերկելը այցելելու է Հարավային Կովկասի երկրներ: Օգոստոսի 23-ին նա կժամանի Թբիլիսի, 24-ին՝ Երևան և օգոստոսի 25-ին կժամանի Բաքու: