24.11.2024
Հեռու մնացեք բռնցքամարտից. ֆեդերացիան մեղադրում է Գաբրիել Ղազարյանին և Հրաչյա Ռոստոմյանին
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովը արտահերթ նիստ կանի

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախօրեին նախաձռնել էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք: Օրակարգում՝ դատարանների մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունները և դրանք հաջորդած իրադարձությունները։


Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորները։


«Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին»,- տեղեկացնում է Մարուքյանը: