21.04.2025
Ազգային ժողովը արտահերթ նիստ կանի
prev Նախորդ նորություն

Ռասիզմի նոր դրսևորումներ. ԱԳՆ-ն դատապարտում է Բաքվին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը առարկություններ չունի Բաքվում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանի մասնակցության մասով, եթե Ադրբեջանի կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։


Նա նշեց, թե ԱԳՆ-ն կողջունի, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լինի այն սկզբունքին, որի մասին հայտարարել էր օրեր առաջ՝ սպորտը վեր է քաղաքականությունից։ 


«Բայց Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ չտրամադրելը և ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական դրսևորում։ Դա կասկածի տակ է դնում այդ երկրում միջազգային միջոցառումների անցկացումը։ Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։ Սակայն ականատես եղանք ռասիզմի նոր դրսևուումների։ Բնականաբար, այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առջև»,- շեշտեց ԱԳՆ խոսնակը։

Զոհրաբ Մնացականյանը Բիշքեկում կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար