22.04.2025
ԵԽԽՎ. Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչը մտահոգիչ է
prev Նախորդ նորություն

Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի. «Արսենալ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին, որը կայանալու է մայիսի 29-ին: Այս մասին վերջնական հայտարարություն է արել «Արսենալը»:


«Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին:


Մենք ՈՒԵՖԱ-ին մեր խորը անհանգստությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մխիթարյանը առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում»,-ասված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել էր, թե անձամբ երաշխավորում է Մխիթարյանի անվտանգությունը նրա Բաքվում գտնվելու ժամանակ:


 


 


 


 

Սյունիքում ՊՆ-ի ГАЗ 66-ը բախվել է Ford-ին. մեկ զոհ, 3-ը հոսպիտալացվել են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան