25.11.2024
Սյունիքում ՊՆ-ի ГАЗ 66-ը բախվել է Ford-ին. մեկ զոհ, 3-ը հոսպիտալացվել են
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը՝ չզգուշացնելով զորավարժությունների մասին. ԱԳՆ

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը՝ նախապես չզգուշացնելով լայնածավալ զորավարժությունների անցկացման մասին: Դա չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը: Այս մասին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


Նրա խոսքով, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից:  


«Ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության մթնոլորտի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման Ադրբեջանի հանձնառության իրականացմանը»,- ասաց խոսնակը:


Հիշեցնենք, նախօրեին Ադրբեջանում մեկնարկեցին լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Դրանց հիմնական թեման գիշերային ժամին, հակառակորդի հարձակման կանխումն է, նրան տարբեր ուղղություններով հակահարված տալը՝ անցնելով հարձակման: Զորավարժությունները, որոնց ներգրավված է մինչև 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ, կավարտվեն մայիսի 24-ին: