ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:«Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարևորեց այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,- Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: