20.04.2025
ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում
prev Նախորդ նորություն

Մենք հայրենիքում ենք. Դավիթ Բաբայանը՝ Բակո Սահակյանի Երևանում գտնվելու մասին

Ոչ կարող եմ հերքել, ոչ կարող եմ հաստատել այդ տեղեկությունը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով այն լուրերին, թե Բակո Սահակյանը այսօր Երևանում հանդիպելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ 


«Եթե լինի հանդիպումը կտեղեկանաք»,- ասաց նա:


Ճշտող հարցին՝ ինքը գտնվում է Երևանո՞ւմ այս պահին, Բաբայանը դիվանագիտորեն խուսափեց հստակ պատասխանից.


«Մենք հայրենիքում ենք»,- հավելեց նա:


Այդուհանդերձ, VERELQ-ի աղբյուրները պնդում են , որ Բակո Սահակյանին  ծանր հանդիպում է սպասվում, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունից հետո:


 

ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 248.2 մլն դոլարի վարկային միջոցի տրամադրումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար