Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահն իր խորին ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին և մերձավորներին, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։ Հիշեցնենք, նախօրեին Ղրիմի Կերչ քաղաքի ուսումնարանի ուսանողը կրակ է բացել ուսանողների նկատմամբ, որի հետևանքով զոհվել է 20, վիրավորվել ավելի քան 50 մարդ: Նախապես հայտարարվել էր, որ կատարվածը ահաբեկչություն է, ինչը հետագայում հերքվեց: