26.11.2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է խորհրդականին
prev Նախորդ նորություն

Միացումը համազգային գերակա նպատակն է. Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

Արցախում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ:


«Մենք՝ ազգային-պետական պատասխանատվությամբ առաջնորդվող արցախահայության ներկայացուցիչներս վերահաստատում ենք միացյալ Հայոց ինքնիշխան պետության անքակտելի, անօտարելի և լիիրավ մաս լինելու և Արցախում օրինավոր պետական իշխանություն հաստատելու քաղաքական վճռականությունը:


Միացումը համազգային գերակա նպատակն է՝ Արցախի և ողջ Հայաստանի անվտանգությունն ու ազգային պետականակերտումը երաշխավորող օրակարգը:


«Անկախության Սերունդ» կուսակցություն,


«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ,


«Արցախի Հանրապետական» կուսակցություն,


«Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն»,


«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ,


«Ինքնություն և միասնություն» կուսակցություն,


«Միացյալ Հայաստան» կուսակցություն,


«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ,


«Ռամկավար Ազատական » կուսակցություն,


«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն,


Ավանեսյան Գագիկ, Հադրութ,


Արզումանյան Հրաչյա, «Աշխարհ» Ռազմավարական կենտրոն,


Իսրայելյան Ռուսլան, ԱրՀ ԱԺ պատգամավոր,


Կարապետյան Արկադի, Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար,


Քանանյան Ալեքսանդր, Քարվաճառ: