19.04.2025
Հայաստանի ու Չինաստանի միջեւ վերանում է վիզային ռեժմը. գործադիրը որոշում ընդունեց
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 7,4 մլրդ դրամով կավելացնի ճանապարհաշինությանն ուղղված ծախսերը

Կառավարությունը 7,4 մլրդ դրամով կավելացնի ճանապարհաշինության նպատակով նախատեսված ծախսերը: Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում:


Իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ միջոցներն առաջացել են 2019 թվականի բյուջեի 62 մլրդ դրամով գերակատարման արդյունքում:


Հատկացված գումարը կուղղվի 12 ճանապարհների՝ 78,59 կմ  միջին նորոգման աշխատանքներին ու շուրջ 20 կմ հիմնանորոգման աշխատանքներին:


Հիշեցնենք, այս տարվա բյուջեով նախատեսված էր իրականացնել 320 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ.


«Ֆինանսավորման հետ կապված խնդիր չկա, մնում է, որ ամեն ինչ արվի որակով ու ժամանակին»,- ասաց վարչապետը:

Հայաստանը կարող է դառնալ Եվրասիայի ու Եվրամիության միջև համագործակցության կամուրջ. նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար