24.11.2024
ԵԱՀԿ-ն անցկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը
prev Նախորդ նորություն

Հայաստանի ու Չինաստանի միջեւ վերանում է վիզային ռեժմը. գործադիրը որոշում ընդունեց

ՀՀ կառավարության նիստին հավանություն արժանացավ Հայաստանի ու Չինաստանի միջեւ առանց վիզային ռեժիմ սահմանելու մասին որոշման նախագիծը:


Այսիպսով, Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչեւ 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:


ՀՀ կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծում նշված է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Չինաստանից Հայաստան են այցելել 8430 քաղաքացի, իսկ մեկնել՝ 8450 քաղաքացի:


Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը վերջերս այցելել էր Չինաստան, հայտարարեց, որ վիզային ռեժիմի ազատականցումը կբերի երկկողմ հարաբերությունների ակտիվացման: «Կարծում եմ, որ սա հանգեցնելու է երկկողմ հարաբերությունների ակտիվացման», - ասաց նա:


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Չինաստանի հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում։


«Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում գործակցությունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների եւ զբոսաշրջության խթանման միջոցով:


Հայաստանը եւ Չինաստանը հաջողությամբ գործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չինաստանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերում ՀՀ շահերին առնչվող հարցերի կապակցությամբ»,- ասված է նախագծում: