«Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագիրն առևտրային գաղտնիք Է. Քալաձե
Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագիրն առևտրային գաղտնիք Է, սակայն եթե հնարավորություն լինի՝ նա կանի ամեն ինչ, որպեսզի այն հրապարակվի: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն:
«Վերջին ժամանակներս լսվում են ոչ ճիշտ հայտարարություններ այն մասին, թե այդ պայմանագիրն իբր «գաղտնի» գրիֆի տակ Է: Ինչ վերաբերում Է նախագահին, նա ունի այն հնարավորությունը, որը թույլ Է տալիս նրան պահանջել այդ պայմանագրի մանրամասնությունները, ուստի հարկավոր չեն փաստարկներից զուրկ այդ հայտարարությունները, որոնք, ցավոք, մենք լսում ենք վերջին օրերին: Ինչ վերաբերում Է բուն գաղտնիությանը, դուք գիտեք, որ այդօրինակ բոլոր համաձայնագրերը ցանկացած երկրում առևտրային գաղտնիք են»,- Sputnik գործակալության հաղորդմամբ ասել Է Քալաձեն:
Վրացական կողմը որոշում Է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը և Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ գումարի տեսքով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով:
Նշենք, որ պայմանագիրը Վրաստանի ընդդիմության դժգոհությունն է հարուցել, որն այն որակել է դավաճանական և պահանջել, որպեսզի Քալաձեն օրենսդիր մարմնում բացատրություն տա պայմանագրի մասով ու պարզաբանի, թե ինչո՞ւ է Վրաստանը համաձայնել ռուսական ընկերության պայմաններին: