25.11.2024
Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1000 կրակոց, կիրառել նռնականետ. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իսկապես հանդիպել են

Ռոբերտ Քոչարյանը տանն ընդունել է Սերժ Սարգսյանին, այդ մասին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է «Sputnik Արմենիայի»-ին։


«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասել է Սողոմոնյանը։


Նա, սակայն, չի փոխանցել, թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները։ Սողոմոնյանը միայն կարծիք է հայտնել, որ զուտ անձնական հանդիպում է եղել։


Կալանքից ազատվելուց հետո Քոչարյանը նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել` ընթացիկ բուժզննման:


Նշենք, որ հանդիպման մասին լուրն այսօր հրապարակել էր Հրապարակ օրաթերթը: