Ստուգվում են Բակո Սահակյանի հասցեին հնչեցրած սպառնալիքները. բերման ենթարկված կա
Ոստիկանությունը քրեադատավարական գործողություններով ստուգում է «Ազատության» հրապարակում մայիսի 25-ին տեղի ունեցած հավաքի մասնակիցների՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված սպառնալիքները:
«Ազատության» հրապարակում մայիսի 25-ին տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ, ասված է Ոստիկանության հարղորդագրության մեջ: Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։
Այդ հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով այսօր ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել մեկ անձ։
Հիշեցնենք, երեկ «Ազատության» հրապարակում մի խումբ քաղաքացիներ հավաք էին կազմակերպել՝ հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի և ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, սակայն վարչապետի ձևավորած քաղաքական ուժը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ ակցիայի հետ «Իմ քայլը» կապ չունի։