ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ընտանիքի օրվա առիթով: «Սիրելի հայրենակիցներ. շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առիթով: Ձեր բոլորիդ ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, բարեկեցություն: Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ: