Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Պայթյունը տեղի է ունեցել «Քինգ Բուրգերում», տուժել է 3 երեխա: Նախնական տեղեկություններով, 7 վիրավոր տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, վիրավոր երեխաները երկուսն են: Պայթել է գարեջրի ճնշումը պահող բալոնը, այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: