24.11.2024
Օ. Գասպարյանը՝ գեներալ-լեյտենանտ, Վանեցյանը և Օսիպյանը՝ գեներալ-մայոր. վարչապետի որոշումը
prev Նախորդ նորություն

Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը տվել են ընտանիքում բռնության դեմ ծրագրի մեկնարկը

Հայաստանի իշխանությունները եւ Եվրոպայի խորհուրդը հուլիսի 3-ին տվել են «Հայաստանում ընտանեկան բռնության կանխման եւ պատժման մասին. Ստամբուլի կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակությունը» համատեղ ծրագրի մեկնարկը։


Ծրագիրն ուղղված է լինելու իրավագետների, ոստիկանության աշխատակիցների, սոցիալական աշխատողների գիտելիքների եւ հմտությունների զարգացմանը ընտանեկան բռնության եւ կանանց հանդեպ բռնության ոլորտներում։


Հայկական կողմից նախագծի գործընկերներն են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը, Արդարադատության ակադեմիան եւ Ոստիկանությունը։ Նախագիծն իրականացվում է «Հայաստանի գծով 2019-2022 թվականներին Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի շրջանակում եւ ֆինանսավորվում է եվրոպական դոնորների կողմից (ներկայում՝ Գերմանիա, Իռլանդիա, Լիխտենշտեյն եւ Նորվեգիա)։


Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անապիոսյանը, Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ինչպես նաեւ Ընտանեկան բռնության դեմ պայքարի եվրոպական կենտրոնի (GREVIO) գործադիր տնօրենի նախկին տեղակալ եւ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ավստրիական կենտրոնի գործադիր տնօրեն Ռոզա Լոգարը կներկայացնի «Հայաստանում ընտանեկան բռնության նախազգուշացման եւ պատժի մասին» կոնվենցիայի մանրամասները: